Մանկական պոռնոգրաֆիայի սիրահարը ձերբակալվեց
Անձնական խուզարկությամբ նրա բջջային հեռախոսի հիշողության մեջ հայտնաբերվեց անչափահասների մասնակցությամբ պոռնկագրական բնույթի 2 տեսանյութ: Փաստի առթիվ քրեական օրենսգրքի 142 հոդվածի 1-ին մասի և 263 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով քրեական գործ է հարուցվել: Դավիթ Փահլևանյանը ձերբակալված է: Նախաքննությունը շարունակվում է:
Դիմում ու հորդորում ենք ծնողներին` երեխաներին այսպիսի և նմանատիպ ոտնձգություններից պաշտպանելու լավագույն միջոցը նրանց մշտապես ուշադրության տակ ու ոչ մանկական զբաղմունքներից զերծ պահելն է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: